ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Պատերազմից պետք է վախենալ նույնքան, որքան՝ պատերազմին չպատրաստվելուց

Պատերազմից պետք է վախենալ նույնքան, որքան՝ պատերազմին չպատրաստվելուց
27.09.2024 | 14:27



«Արցախը չի կորսվել, Արցախը դավաճանվել ու հանձնվել է «հայի» ձեռքով: Այն «հայի» ձեռքով, որը որոշեց, որ 120 հազար հային տեր կանգնելու չունի, պաշտպանելու չունի, իսկ բրախելու ու լքելու ունի: Արցախը պահելու մեկ ձև կար՝ տեր կանգնել, պաշտպանել ու պատերազմել: 44-օրյայի ողջ իմաստը Արցախը պատերազմով պահելու աննպատակությունը հիմնավորելն ու սերմանելն էր: «Կարևորը խաղաղություն լինին» դարձավ յուրաքանչյուրի ցանկությունն ու նպատակը, իսկ այդ ընտրությունը բերելու էր այս պատվազուրկ օրվան: Այս իրավիճակը ոմանք ընտրել են գիտակցաբար, ոմանք՝ անգիտակից, ոմանք՝ միտումնավոր, և բոլորն էլ իրենց համար ունեն այս իրավիճակի համար մեղավորներ նշանակվածներ:

Մենք բոլորս վճարում ենք այդ չարաբաստիկ «կարևորը խաղաղություն լինիի» գինը: Ուրիշ ոչինչ ման մի եկեք: Փաշինյան չընտրող ու ատող, բայց խաղաղություն տենչացող յուրաքանչյուրս հենց նրան տվել ենք մեր ուզած «խաղաղաղությունը» հենց Արցախի, հենց մեր ու մեր երկրի դեմ օգտագործելու հիմք ու իրավունք»:

Սա գրել եմ դեռ 2022-ի հոկտեմբերին:

Դաժան բան կասեմ, բայց երկար բարակ այլևս ասածս չեմ հիմնավորի: Պատերազմից պետք է վախենալ նույնքան, որքան՝ պատերազմին չպատրաստվելուց, քանի որ միակ չնչին շանսը այս ամենը կասեցնելու, այս ամենը ներսից իրականացնողին պարալիզացնելու և հավաքական կամքով շտկելու միայն պատերազմով վախը բռնածի սինդրոմից ազատվելով է հնարավոր:

P.S. Չազատվեցինք ու վճարում ենք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3053

Մեկնաբանություններ